22:21  ,  31 հունվարի, 2021

Սալահի դուբլը նպաստեց «Լիվերպուլի» հաղթանակին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Աչքի ընկավ նաեւ հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը։

«Լիվերպուլը» 40 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Վեստ Հեմը» 5-րդն է՝ 35 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 1։3 (տեսանյութ)

Քրեյգ Դոուսոն, 87 - Մոհամեդ Սալահ, 57, 68, Ժորժինյո Վեյնալդում, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս