21:13  ,  31 հունվարի, 2021

«Աթլետիկոն» հաղթեց եւ արդեն 10 միավոր առաջ է «Ռեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Կադիսին»։ Մադրիդյան թիմը հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպաններ Սաուլը եւ Կոկեն։ «Կադիսից» երկու գոլ խփեց իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն։

«Աթլետիկոն» 19 խաղում վաստակել է 50 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» 20 խաղից հետո ունի 40 միավոր։ «Կադիսը» 13-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Կադիս» - «Աթլետիկո»՝ 2։4 (տեսանյութ)

Ալվարո Նեգրեդո, 35, 71 - Լուիս Սուարես, 28, 50, 11մ, Սաուլ, 44, Կոկե, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում