19:52  ,  31 հունվարի, 2021

Նեյմարը 2 գոլ խփեց, սակայն ՊՍԺ-ն պարտվեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լորիանին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 2։3 հաշվով։

Փարիզյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Երկու գոլն էլ նա խփեց 11 մետրանոցից։ Դաշտի տերերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում։

ՊՍԺ-ն 45 միավորով  երկրորդ տեղում է։ Առաջատարը«Լիոնն» է՝ 46 միավոր։ «Լորիանը» 18-րդն է՝ 18 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 22-ր տուր

«Լորիան» - ՊՍԺ՝ 3։2 (տեսանյութ)

Լորան Աբերգել, 36, Յոան Վիսա, 80, Տերեմաս Մոֆի, 90+1 - Նեյմար, 45, 11մ, 58, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում