17:50  ,  31 հունվարի, 2021

«Չելսիի» առաջին հաղթանակը Տուխելի գլխավորությամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Չելսին» տանը մրցեց «Բարնլիի» հետ։ Լոնդոնյան ակումբն առաջին հաղթանակը տարավ նորանշանակ գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ղեկավարությամբ։

«Չելսին» առավելության հասավ 2:0 հաշվով։ 40-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։ 84-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն։

«Չելսին» 33 միավորով 7-րդ տեղում է, «Բարնլին» 15-րդն է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Չելսի» - «Բարնլի»՝ 2։0 (տեսանյութ)

Սեսար Ասպիլիկուետա, 40, Մարկոս Ալոնսո, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով