01:40  ,  31 հունվարի, 2021

Լուկակուի դուբլը նպաստեց «Ինտերի» վստահ հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Սան Սիրո» ստադիոնում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենևենտոյի» դարպասը: Միլանյան ակումբից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Ինտերը» 44 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար «Միլանից»: Լավագույն եռյակը եզրափակող Թուրինի «Յուվենտուսն» ունի 39 միավոր:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ինտեր» - «Բենևենտո»՝ 4:0 (տեսանյութ)

Ռիկարդո Իմպրոտա, 7 (ինքնագոլ), Լաուտարո Մարտինես, 57, Ռոմելու Լուկակու, 67, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում