22:56  ,  30 հունվարի, 2021

«Յուվենտուսի» արտագնա հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային»: Իտալիայի չեմպիոնի կազմում աչքի ընկան իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կյեզան և ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին։

«Յուվենտուսը» 39 միավորով երրորդն է և 2 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Ինտերից»: Առաջատար «Միլանն» ունի 46 միավոր, բայց մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կյեզա, 20, Աարոն Ռեմզի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում