20:53  ,  30 հունվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» պատմական հաղթանակ տարավ, Գվարդիոլայի 500-րդ հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ: Խաղի միակ գոլը 9-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը:

«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում տարավ 12-րդ անընդմեջ հաղթանակը: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում ակումբի 141-ամյա պատմության մեջ, հայտնում է Gracenote Sports-ը:

Դա մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի 500-րդ հաղթանակն էր մարզչական կարիերայում (673 խաղում):

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 44-ի և 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից», որը նախորդ տուրում տնային պարտություն էր կրել «Շեֆիլդ Յունայթեդից»: Պրեմիեր լիգայի հետնապահն ունի 8 միավոր:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1:0 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 9

«Քրիսթալ Փելաս» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:0

Էբերեզի Էզե, 60

«Վեստ Բրոմվիչ» - «Ֆուլհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Կայլ Բարտլի, 47, Մատեուս Պերեյրա, 66 – Բոբի Ռեյդ, 10, Իվան Կավալյերո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում