20:22  ,  30 հունվարի, 2021

«Բավարիան» 4 գոլ խփեց «Հոֆենհայմին», «Բորուսիան» ևս հաղթեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հոֆենհայմի» նկատմամբ: Տանտերերի գոլերից մեկը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 24 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր, բայց խաղաժամանակ չստացավ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 խաղի ու դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ:

«Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 45 միավորով և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող ու մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լապցիգից»: «Բորուսիան» 32 միավորով չորրորդն է, իսկ «Հոֆենհայմը» 22 միավորով 11-րդ տեղում է:  

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բավարիա» - «Հեֆենհայմ»՝ 4:1 (տեսանյութ)

Ժերոմ Բոատենգ, 32, Թոմաս Մյուլեր, 43, Ռոբերտ Լևանդովսկի, 57, Սերժ Գնաբրի, 63 – Անդրեյ Կրամարիչ, 44

«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 3:1 (տեսանյութ)

Թոմաս Դելեյնի, 26, Ջեյդոն Սանչո, 63, Ֆելիքս Ուդուխահյ, 76 (ինքնագոլ) – Անդրե Հան, 10

Չիրացված 11 մետրանոց՝ Էրլինգ Հոլանդ, 21 («Բորուսիա»)

«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մ.»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոբին Կնոխե, 31 – Ալեսան Պլեա, 59

«Այնտրախտ» - «Հերտա»՝ 3:1

Անդրե Սիլվա, 67, 90+5 (11մ), Մարտին Հինտերեգեր, 85 – Կշիշտոֆ Պյոնտեկ, 66

«Վերդեր» - «Շալկե»՝ 1:1

Կևին Մոհվալդ, 77 – Օմար Մասկարել, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս