19:53  ,  30 հունվարի, 2021

«Միլանի» հաղթանակը և ռեկորդը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ: Հյուրերից աչքի ընկան խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչն ու կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրենկ Կասիեն: «Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ 11 մետրանոցից գրավել մրցակցի դարպասը:

«Միլանն» A Սերիայում գոլ խփեց 20-րդ արտագնա խաղում անընդմեջ և սահմանեց ակումբային ռեկորդ: 1992-1993-ը միլացիները գոլի հեղինակ էին դարձել 19 խաղերում անընդմեջ:

Այս հաղթանակից հետո «Միլանը» միավորների քանակը հասցրեց 46-ի և 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բոլոնիան» 20 միավորով 13-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բոլոնիա» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)

Անդրեա Պոլի, 81 – Անտե Ռեբիչ, 26, Ֆրենկ Կասիե, 54 (11մ)

Չիրազված 11 մետրանոց՝ Զլատան Իբրահիմովիչ, 26 («Միլան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում