18:24  ,  30 հունվարի, 2021

«Էվերտոնը» պարտվեց տանը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Էվերտոնը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»: Հյուրերից խաղի վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը:

Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 33 միավորով մնաց 7-րդ տեղում, իսկ «Նյուքասլը» 22 միավորով 16-րդն է:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Էվերտոն» - «Նյուքասլ»՝ 0:2 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 73, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում