21:21  ,  29 հունվարի, 2021

Հայաստանի թիմը պարտվեց ռուսներին՝ 0։6

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում մրցեց Ռուսաստանի հավաքականի հետ։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մերձմոսկովյան Շչյոլկովոյում տեղի ունեած խաղում պարտություն կրեց 0։6 հաշվով։

Փետրվարի 3-ին Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ֆրանսիային: Երկրորդ խմբում է ընդգրկված նաև Վրաստանի հավաքականը, որի դեմ առաջին հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի մարտի 5-ին (խաղացանկ):

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տարել բուլղարացիների նկատմամբ (4։0, 3։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում