15:30  ,  29 հունվարի, 2021

«Փյունիկին» է միացել ևս մեկ ուկրաինացի ֆուտբոլիստ

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Միկիտա Տատարկովի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը Զապորոժյեի «Մետալուրգի» սան է։ Հանդես է եկել «Չեռնոմորեց», «Սոլիգորսկ», «Լվով» և «Վորսկլա» ակումբներում։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փյունիկը» պայմանագիր էր կնքել նաև ուկրաինացի պաշտպաններ Իգոր Գոնչարի ու Անտոն Բրատկովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում