18:44  ,  28 հունվարի, 2021

Երբ Գրիզմանը փոխանցումով գտնում է Մեսիին, ստացվում է գեղեցկություն․ «Բարսելոնայի» տեսանյութը

«Բարսելոնան» թվիթերյան էջում մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումն ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում։ Կատալոնական թիմը 2։1 հաշվով հաղթել էր «Ռայո Վալիեկանոյին» եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

«Երբ Գրիզմանը փոխանցումով գտնում է Մեսիին, ստացվում է գեղեցկություն»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս ամիս Գրիզմանը արդեն երրորդ անգամ է գոլային փոխանցում կատարում Մեսիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում