17:04  ,  28 հունվարի, 2021

Եվրո-2023․ Հայաստանի Մ-21 հավաքականի մրցակիցները

ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել 2023թ․ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։

Հայաստանի Մ-21 հավաքականը ընդգրկվել է H խմբում եւ կմրցի Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականների հետ։

Խմբային փուլը կանցկացվի 2021թ․ մարտից 2022թ․ հունիս։ Խմբերի 9 հաղթողներն ու երկրորդ տեղ գրաված լավագույն թիմը կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր։ Երկրորդ տեղ գրաված մյուս 8 թիմերը կմրցեց ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆում։

Եզրափակիչ մրցաշարի հանդիպումները կընդունի Ռումինիան ու Վրաստանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում