16:14  ,  28 հունվարի, 2021

«Արարատ-Արմենիայի» ժամանումը Դուբայ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։ Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսահոլովակ ժամանումից։

«Արարատ-Արմենիայի» հավաքը Դւոբայում կտևի մինչև փետրվարի 12-ը։ Այդ ընթացքում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ` մրցելով ռուսական «Ուրալի» (հունվարի 30), «Ռոդինայի» (փետրվարի 3), «Զենիթի» (փետրվարի 4) ու լատվիական «Ռիգայի» (փետրվարի 11) հետ:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 9 խաղից հետո ունի 18 միավոր և «Արարատի» ու «Ալաշկերտի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս