15:18  ,  28 հունվարի, 2021

Ժոզե Մոուրինյո․ Ես Յուրգեն Կլոպի ընկերը չեմ, բայց հարգում եմ նրան

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումից առաջ լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է առաջիկա մրցակցի գլխավոր մարզիչ, գերմանացի Յուրգեն Կլոպի հետ իր հարաբերությունների մասին։

«Ես Յուրգեն Կլոպի ընկերը չեմ, քանի որ երբեք նրա հետ ժամանակ չեմ անցկացրել։ Երբ լավ ես ճանաչում մարդուն, կարող ես ասել․ «Ես հավանում են նրան, նա իմ ընկերն է» կամ․ «Ես նրան չեմ հավանում, նա իմ ընկերը չէ»։

Յուրգենի դեպքում, խոսքը հնադիպումից առաջ եւ հետո 5 րոպե զրույցի մասին է։ Նրա մասին կարող եմ ասել, որ նա իմ գործընկերն է, որին ես հարգում եմ։ Նրա հետ ես ոչ մի խնդիր չունեմ։ Կարծում եմ՝ նա նույն կերպ է մտածում իմ մասին։ Ոչ մի խնդիր չունենք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Տոտենհեմը» «Լիվերպուլին» կընդունի հունվարի 28-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English