14:11  ,  28 հունվարի, 2021

Մեսին 15-րդ ակումբային մրցաշրջանում անընդմեջ առնվազն 15 գոլ է խփում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 15-րդ մրցաշրջանում անընդմեջ ակումբային մրցաշարերում կատալոնական թիմի կազմում խփում է առնվազն 15 գոլ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում իր 15-րդ գոլն արգենտինացի ֆուտբոլիստը խփել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում, «Բարսելոնան» 2։1 հաշվով հաղթել է «Ռայո Վալիեկանոյին»։

33-ամյա ֆուտբոլիստը սահմանել է նաեւ ակումբային ռեկորդ։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում նա մասնակցել է 76 հանդիպման՝ գերազանցելով Ժոզեպ Սամիտիերի ռեկորդը՝ 75 հանդիպում։ Հաջորդ տեղերում են Անդրես Ինիեստան (73), Վիսենտե Պիերը (71) եւ Չավին (70)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում