13:31  ,  28 հունվարի, 2021

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հունվարի 28-ին կընդունի չեմպիոն «Լիվերպուլին»։

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ «Լիվերպուլի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․10 գործակցով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմի» հաղթանակի գործակիցը 3․30 է, ոչ ոքին՝ 3․60։

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

«Լիվերպուլը» (19 խաղ) 34 միավորով 5-րդ տեղում է, «Տոտենհեմը» (18 խաղ) 6-րդն է՝ 33 միավոր։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին շրջանում։ Դեկտեմբերին 16-ին տեղի ունեցած 13-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» «Տոտենհեմին» հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում