12:23  ,  28 հունվարի, 2021

«Ուրարտուն» կմասնակցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի սոցիալական ծրագրերին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստներն ու անձնակազմը ծանոթացել են վերականգնողական կենտրոնի պայմաններին, շրջայց կատարել, հանդիպել ու շփվեցին զինծառայողների հետ։ Նախաձեռնությանը միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պլանավորում է համագործակցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ։ Ակումբը ներգրավված կլինի կենտրոնի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանության համար վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին օգնելն ու բնականոն կյանքին վերադարձնելն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում