10:21  ,  28 հունվարի, 2021

«Շեֆիլդ Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» չէր հաղթել 1973թ․ դեկտեմբերից

«Շեֆիլդ Յունայթեդը» Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2։1։

Պրեմիեր լիգայի հետնապահը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում չէր հաղթել 1973թ․ դեկտեմբերից, հաղորդում է Sky Sports Statto-ն։  

«Շեֆիլդ Յունայթեդի» հետ նախորդ 7 հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը անընդմեջ հաղթանակ էր տարել։

Պրեմիեր լիգայի հետնապահը 16 հանդիպում անընդմեջ հաղթանակ չէր տարել Անգլիայի առաջնության արտագնա հանդիպումներում։

«Շեֆիլդ Յունայթեդը» 20 տուրում վաստակել է 8 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով