02:12  ,  28 հունվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց հետնապահին, «Էվերտոնն» ու «Լեսթերը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» (19 խաղ) 40 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (20 խաղ) հետ է 1 միավոր։ Երրորդ տեղում է 39 միավոր վաստակած «Լեսթեր Սիթին», որը 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Էվերտոնի» հետ։ Լիվերպուլյան թիմը 7-րդն է՝ 33 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 8 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1։2 (տեսանյութ)

Գարի Մագուայր, 64 - Քին Բրայան, 23, Օլիվեր Բյորք, 74

«Էվերտոն» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Խամես Ռոդրիգես, 30 - Յուրի Տիլեմանս, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում