23:55  ,  27 հունվարի, 2021

Թոմաս Տուխելի նորամուտը «Չելսիում» հաղթական չէր (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Չելսին» հյուրընկալեց «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց անգլիացի Ֆրենկ Լեմպարդին փոխարինած գերմանացի Թոմաս Տուխելը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Չելսին» 30 միավորով 8-րդ տեղում է, «Վուլվերհեմփթոնը» 13-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Չելսի» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս