23:49  ,  27 հունվարի, 2021

Իսպանիայի գավաթ․ «Սեւիլիան» պարտության մատնեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Սեւիլիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Տնային խաղում իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Լյուկ Դե Յոնգը։ Աչքի ընկավ նաեւ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 3։0 (տեսանյութ)

Լյուկ Դե Յոնգ, 20, 33, Իվան Ռակիտիչ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով