21:47  ,  27 հունվարի, 2021

Բուֆոնը մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ, հաղորդում է Transfermarkt-ը։ Իտալացի դարպասապահը հունվարի 28-ին կդառնա 43 տարեկան։

Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը «Յուվենտուսի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել 4 գոլ, երեք խաղում դարպասը պահել է անառիկ։

Բուֆոնը «Յուվենտուս» է տեղափոխվել 2001թ․ հուլիսին իտալական «Պարմայից» 51,8 միլիոն եվրոյով։ 17 տարի անց նա ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, սակայն մեկ տարի անց վերադարձավ «Յուվենտուս»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English