19:40  ,  27 հունվարի, 2021

«Կրասնոդարը» Դուբայում հաղթել է Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ

Դուբայում մարզումային հավաք անցկացնող «Կրասնոդարը» ստուգողական խաղում մրցել է Լատվիայի «Ռիգայի» հետ եւ առավելության է հասել նվազագույն հաշվով։

Ռուսական թիմի հաղթական գոլը 38-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 23-րդ րոպեից «Կրասնոդարը» հանդես է եկել 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ է ստացել հարձակվող Մագոմեդ-Շապի Սուլեյմանովը։

Էդուարդ Սպերցյանը հանդես է գալիս «Կրասնոդարի» երկրորդ թիմում, սակայն գլխավոր թիմի հետ մասնակցում է ձմեռային հավաքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում