20:48  ,  27 հունվարի, 2021

Ռոնալդուի հարսնացուն ներկայացրել է սեփական ապրանքանիշի հագուստ (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը հայտնել է սեփական ապրանքանիշի հագուստի հավաքածուի ներկայացման մասին։

Ջորջինան ունի փորձ նորաձեւությունում։ Նա մենեջեր է եղել Մադրիդում Gucci-ի ֆիրմային խանութում։

Ինստագրամում Ջորջինան հրապարակել է լուսանկարներ մարզական ոճի հագուստով Թուրինի ֆոնին եւ մեկնաբանել․ «Շուտով․․․»։

Ինստագրամում Ջորջինան ունի 23 միլիոն հետեւորդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում