19:11  ,  27 հունվարի, 2021

Անտոնիո Կոնտեն՝ Լուկակու - Իբրահիմովիչ բախման մասին․ Կարեւոր է վերահսկել սեփական ցասումը

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի եւ «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վեճը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում։

«Ես էլ եմ եղել ֆուտբոլիստ եւ գիտեմ, որ հանդիպման ժամանակ կարող է ցասում ծագել, իրավիճակներ ստեղծվել, երբ չես վերահսկում հույզերդ։ Կարեւոր է վերահսկել սեփական ցասումը։

Հաճելի էր տեսնել Ռոմելուին այդքան կենտրոնացած։ Իբրահիմովիչն ունի հաղթողի, մարտիկի վճռականություն։ Կարծում եմ՝ Ռոմելուն աճում է այդ տեսանկյունից։ Ես ուրախ եմ Լուկակուին տեսնել այդքան ոգեշնչված»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Լուկակուի հետ վիճաբանության դրվագում Իբրահիմովիչը ստացել էր դեղին քարտ, իսկ 60-րդ րոպեին հեռացվել երկրորդ դեղին քարտի համար։ «Ինտերը» հաղթել էր 2։1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում