16:09  ,  27 հունվարի, 2021

«Արսենալը» հայտարարեց «Ռեալի» կիսապաշտպանի տեղափոխության մասին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին: «Արսենալում» Էդեգորը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:

Ըստ պայմանագրի՝ «Արսենալը» չունի նորվեգացու տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն, իսկ վարձակալության համար կվճարի 2 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Էդեգորը վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ռեալ Սոսիեդադում»։ «Ռեալի» կազմում նա մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 7 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English