16:01  ,  27 հունվարի, 2021

«Փյունիկը» պայմանագիր է կնքել ևս մեկ ուկրաինացի պաշտպանի հետ

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Անտոն Բրատկովի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա Բրատկովը Կիևի «Դինամոյի» սան է։ Նախկինում նա հանդես է եկել ուկրաինական «Վերես Ռովնո», «Դեսնա», «Զիրկա», «Լվով», «Մետալիստ-1925» և իսրայելական «Մաքքաբի Պետա-Տիկուա» ակումբներում։

Ավելի վաղ «Փյունիկը» պայմանագիր էր կնքել նաև ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ, որի նախորդ ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում