18:14  ,  27 հունվարի, 2021

Կյանքից հեռացել է Պրեմիեր լիգայի առաջին օտարերկրացի մարզիչը

84 տարեկանում կյանքից հեռացել է սլովակ անվանի մարզիչ Յոզեֆ Վենգլոշը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նախկին ֆուտբոլիստը հանդես էր գալիս կիսապաշտպանությունում և Բրատիսլավայի «Սլովանի» կազմում մեկ անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (1955-ին): Նա կարիերան 30 տարեկանում ավարտել էր հիվանդության պատճառով, ինչից հետո մեկնել էր Ավստրալիա և սկսել մարզչական կարիերա:

Նա աշխատել է տարբեր երկրների ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Ավստրալիայի, Չեխոսլովակիայի, Մալայզիայի, Սլովակիայի, Օմանի ազգային հավաքականները: Չեխոսլովակիայի հավաքականի հետ նա բրոնզե մեդալ է նվաճել Եվրո-1980-ում, իսկ ԱԱ-1990-ում հասել է մինչև քառորդ եզրափակիչ: 1980-ին Վենգլոշը ճանաչվել է Եվրոպայի լավագույն մարզիչ:

1990-1991-ն «Աստոն Վիլայում» աշխատելու շնորհիվ Յոզեֆ Վենգլոշը դարձել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին օտարերկրացի մարզիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English