17:45  ,  27 հունվարի, 2021

ՈւԵՖԱ-ն մտադիր է Եվրո-2020-ն անցկացնել 12 քաղաքներում

ՈւԵՖԱ-ն մտադիր է կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված Եվրո-2020-ն անցկացնել ըստ նախապես ծրագրվածի՝ 12 քաղաքներում:

Independent-ի համաձայն՝ դրան չի խոչընդոտի նույնիսկ տրիբունաներում 25 տոկոս երկրպագուների առկայությունը: Եվրոպայի առաջնությունը մեկ երկրում անցկացնելու տարբերակն այս պահին արդիական չէ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English