17:10  ,  27 հունվարի, 2021

Իգոր Գոնչար. Հայաստանի առաջնությունն ամեն տարի նկատելիորեն աճում է

Ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարը Երևանի «Փյունիկի» հետ պայմանագիր է կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ակումբն ու մարզչական շտաբը հետաքրքրված էին իմ տեղափոխությամբ: Ես առանց մտածելու համաձայնվեցի և ուզում եմ ասել, որ թիմն ինձ վրա ամենալավ տպավորությունն է թողել: Կազմակերպչական գործընթացը շատ բարձր մակարդակի վրա է, բոլորը շատ պրոֆեսիոնալ են կատարում իրենց աշխատանքը: Եվ կարծում եմ, որ մենք բոլորս միասին կկարողանանք հասնել այն արդյունքին, որը դրել են մեր առջև մարզչական շտաբն ու ղեկավարությունը։

Հայաստանի առաջնությունը լավն է և հետաքրքիր և ամեն տարի նկատելիորեն աճում է: Դա կարելի է նկատել նույնիսկ դիտելով ազգային հավաքականի ելույթները:

Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու մասին կարող եմ ասել, որ առաջին հերթին նա այն մարդն է, ով շաբաթվա 7 օրը 24 ժամ ֆուտբոլում է, ունի մարտավարություն, վերլուծություն, պատրաստվածություն, ֆուտբոլիստի հանդեպ մոտեցում: Ընդհանրապես, նա ապրում է ֆուտբոլով, և ես`որպես ֆուտբոլիստ, չեմ կարող չհավանել դա: Նրանից սովորելու շատ բան և աճելու տեղ կա։

Երկրպագուներին ուզում եմ ասել, որ մենք շատ շնորհակալ կլինենք իրենց աջակցության համար, և որ հավատան մեզ, իսկ մենք մեր հերթին կփորձենք ուրախացնել նրանց մեր հաղթանակներով»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ուկրաինացի պաշտպանի նախորդ ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր։ Նախկինում Գոնչարը հանդես է եկել նաև ուկրաինական «Խմելինցկի», «Օբոլոն», «Շախտյոր», «Գովերլա», «Վորսկլա», «Գորնյակ-Սպորտ», «Լվով» ակումբներում ու Սլովակիայի «Սենիցայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում