16:48  ,  27 հունվարի, 2021

Սինձի Կագավան նոր ակումբ ունի (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Սինձի Կագավան կարիերան կշարունակի Հունաստանի առաջնությունում:

31-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է կնքել ՊԱՕԿ-ի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանի նախորդ ակումբն էր իսպանական «Սարագոսան», որի կազմը նա լքել էր 2020 թվականի հոկտեմբերին: «Բորուսիայի» կազմում Կագավան 216 խաղերում դարձել է 60 գոլի ու 55 գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդում» նա անցկացրել է 57 հանդիպում, խփել 6 գոլ ու կատարել 10 արդյունավետ փոխանցում:

View this post on Instagram

A post shared by PAOK FC (@paok_fc)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում