13:08  ,  27 հունվարի, 2021

«Ֆիորենտինան» ներկայացրեց Ալեքսանդր Կոկորինին (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը պայմանագիր է կնքել իտալական «Ֆիորենտինայի» հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տրանսֆերը կազմել է 4.5 միլիոն եվրո:

Կոկորինն արդեն միացել է «Ֆիորենտինային» և անցկացրել առաջին մարզումը:

Ընթացիկ մրցաշրջանում ռուս հարձակվողը «Սպարտակի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա 2020 թվականին Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» էր տեղափոխվել «Սպարտակ»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել նաև ռուսական «Սոչիում», «Դինամոյում» ու «Անժիում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում