12:52  ,  27 հունվարի, 2021

Ռուսաստանում սպանել են 21-ամյա ֆուտբոլիստի (ֆոտո)

Օմսի «Իրտիշի» 21-ամյա ֆուտբոլիստ Եգոր Դրոբիշը մահացել է դանակի հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով, հաղորդում է «Новый Омск»-ը:

Դրոբիշը հունվարի 26-ին Օմսկի փողոցներից մեկում կռվի է բռնվել, ինչի ընթացքում ստացել է դանակի հարվածներ: Տուժել է նաև նրա ընկերը, որը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Եգոր Դրոբիշը «Իրտիշի» երիտասարդական թիմի առաջատարներից էր: Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 3 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում