12:09  ,  27 հունվարի, 2021

Վալերի Կարպինը կատակել է Խորեն Բայրամյանի վերաբերյալ

Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կատակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի վերաբերյալ:

Հարցին, թե ինչպիսի ֆուտբոլիստ է Բայրամյանը, ռուս մասնագետը նշել է հետևյալը. «Ինչպես պացիենտ, այնպես էլ որպես ֆուտբոլիստ նա զրոյական է»:

Հիշեցնենք, որ այս օրերին «Ռոստովը» հավաք է անցկացնում իսպանական Մարբելիայում: 

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 29-ամյա կիսապաշտպանը «Ռոստովի» մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում