09:09  ,  27 հունվարի, 2021

«Բարսելոնան» հայտնել է նախագահի ընտրության նոր օրը

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 7-ին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քվերակությանը հնարավոր կլինի մասնակցել նաև փոստի միջոցով:

«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ակումբն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսային սահմանափակումների հետեւանքով հնարավոր չի լինի ընտրությունն անցկացնել հունվարի 24-ին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար կպայքարեն ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտը և Տոնի Ֆրեյշան։

«Բարսելոնայի» նախագահի պաշտոնը թափուր է դարձել Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարականից հետո: Բարտոմեուն կատալոնական ակումբը ղեկավարում էր 2014 թվականից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս