Ռեփ երգիչ Սնուփ Դոգը հատուկ կատարմամբ հարգել է ուղիղ մեկ տարի առաջ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակը։
2020թ․ հունվարի 26-ին 41-ամյա Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել էին ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Բրայանտի եւ Ջիաննայի փակ հուղարկավորությունը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում