23:17  ,  26 հունվարի, 2021

Սնուփ Դոգի կատարումը՝ 1 տարի առաջ զոհված Կոբի Բրայանտի հիշատակին

Ռեփ երգիչ Սնուփ Դոգը հատուկ կատարմամբ հարգել է ուղիղ մեկ տարի առաջ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակը։

2020թ․ հունվարի 26-ին 41-ամյա Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել էին ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Բրայանտի եւ Ջիաննայի փակ հուղարկավորությունը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում