22:10  ,  26 հունվարի, 2021

Սուլշերին զարմացրել է Լեմպարդի պաշտոնանկությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից անգլիացի Ֆրենկ Լեմպարդի հեռացումը։

«Ես գիտեմ Ֆրենկի բնավորությունը, մտածելակերպը։ Նա կվերադառնա նորմալ վիճակի եւ կունենա գերազանց մարզչական կարիերա։

«Չելսին» ոչ տեւական ժամանակահատվածում է անհաջող խաղում, բայց մի քանի շաբաթ առաջ նրանք առաջին տեում էին։ Նրանք առաջին անգամ էին Լեմպարդի օրոք վատ վիճակում։ Այդ պատճառով նրա պաշտոնանկությունն ինձ զարմացրեց։

Մենք գիտեինք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» ունենալու ենք ծանր փուլեր եւ ակումբում ինձ լավ աջակցեցին, ինչի համար շնորհակալ եմ։

Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում ակումբի ներսում։ Բայց միշտ էլ տխուր է, երբ որեւէ մեկն աշխատանք է կորցնում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ 42-ամյա անգլիացի մասնագետը 2019 թվականի հուլիսից էր գլխավորում  «Չելսին», որը Պրեմիեր լիգայի 19 տուրից հետո 29 միավորով 9-րդ տեղում է: Դրանից առաջ նա գլխավորում էր անգլիական «Դերբի Քաունթին»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014-ին:

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լեմպարդն անցկացրել է 84 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 17 ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս