21:14  ,  26 հունվարի, 2021

Մեսին ընտանիքի հետ ֆրանսերեն է սովորում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ընտանիքի անդամների հետ սկսել է ֆրանսերեն սովորել, հաղորդում է Mundo Deportivo-ն։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է ամռանը։ Հնարավոր է՝ Մեսին կարիերան շարունակի Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ում։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մեսին 13 տարեկանից «Բարսելոնայի» համակարգում է։ Նրա տրանսֆերն այժմ գնահատվում է 80 միլիոն եվրո։ Ամռանը նա անվճար կփոխի ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս