21:46  ,  26 հունվարի, 2021

Մարտին Էդեգորը բուժզննում է անցել «Արսենալում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը բուժզննում է անցել Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է Goal.com-ը։

22-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը կկնքի կես տարվա վարձակալության պայմանագիրը։

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան Էդեգորի տաղանդի երկրպագու է եւ նրան համարում է մեկնարկային կազմի խաղացող։

Անցած մրցաշրջանում Էդեգորը վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ռեալ Սոսիեդադում»։

Անցած ամռանը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմ վերադառնալուց հետո Էդեգորը մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում