18:46  ,  26 հունվարի, 2021

ՀՄՖ-ն շնորհակալություն է հայտնել լեգենդար Ալբեր Ազարյանին 23 տարվա աշխատանքի համար

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան՝ նորընտիր նախագահ Գագիկ Վանոյանի գլխավորությամբ, շնորհակալություն է հայտնում լեգենդար մարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ 23 տարվա մեծ ու անմնացորդ աշխատանքի համար:

«Ալբերտ Ազարյանը հայկական մարզաշխարհի լեգենդն է, Հայաստանի 20-րդ լավագույն մարզիկը: Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին հայկական մարմնամարզությունը մեծ վերելք է ապրել, հայ մարմնամարզիկները փայլել են աշխարհի տարբեր մրցահարթակներում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի ուժեղագույն եւ մրցունակ թիմերից մեկն է դարձել: Ալբերտ Ազարյանի ավանդը հայկական սպորտում, մասնավորապես, մարմնամարզությունում անգնահատելի է եւ անփոխարինելի:

Շնորհակալություն այս տարիների նվիրված ու արդյունավետ աշխատանքի համար, լեգենդ: Պատվով ու արժանավայել կշարունակենք Ձեր առաքելությունը՝ Հայաստանին պարգեւելով նոր ու մեծ հաղթանակներ»:

Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հայ մարմնամարզիկները նվաճել են 34 մեդալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններից, Եվրոպական, Համաշխարհային ուսանողական խաղերից, աշխարհի գավաթի խաղարկություններից»:

Ալբերտ Ազարյանն ընտրվել է ՀՄՖ պատվավոր նախագահ։

Օլիմպիական խաղեր

Ալբերտ Ազարյանի ղեկավարության տարիների հայ մարմնամարզիկները մասնակցել են Լոնդոն-2012, Ռիո-2016 Օլիմպիական խաղերին:

Լոնդոն-2012 սպորտային մարմնամարզության մրցաշարի Հայաստանի միակ օլիմպիականը Արթուր Դավթյանն էր:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երեք մարմնամարզիկով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում դուրս եկավ եզրափակիչ եւ գրավեց 7-րդ տեղը: Արթուր Դավթյանը չհաղթահարեց հենացատկի վարժության որակավորման փուլը: Հուռի Գեբեշյանը դարձավ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի պատմության մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչը:

Աշխարհի առաջնություններ

2015 թվականին Գլազգոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը նվաճեց բրոնզե մեդալ նժույգի վարժությունում (անկախ Հայաստանի առաջին մեդալն աշխարհի առաջնությունում):

Եվրոպայի առաջնություններ

Արթուր Դավթյան- ոսկե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Բիրմինգհեմ 2010 (հենացատկ)

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Բիրմինգհեմ 2010 (նժույգ)

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ, Բեռլին 2011, (նժույգ, անկախ Հայաստանի առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում)

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ Մոնպելիե 2012 (նժույգ)

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Մոսկվա 2013 (հենացատկ)

Հարություն Մերդինյան- արծաթե մեդալ, Մոնպելիե 2015 (նժույգ)

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Բեռն 2016 (նժույգ)

Արթուր Դավթյան – արծաթե մեդալ, Բեռն 2016 (հենացատկ)

Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Բեռն 2016 (օղակներ)

Արթուր Ավետիսյան- արծաթե մեդալ, Եվրոպայի երիտասարական առաջնություն, Բեռն 2016 (օղակներ)

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ, Կլուժ-Նապոկա 2017 (նժույգ)

Գագիկ Խաչիկյան- բրոնզե մեդալ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Գլազգո 2018 (նժույգ)

Վահագն Դավթյան- բրոնզե մեդալ, Շչեցին 2019 (օղակներ)

Եվրոպական խաղեր

Արթուր Դավթյան- ոսկե մեդալ, Մինսկ 2019 (հենացատկ)

Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Մինսկ 2019 (օղակներ)

Համաշխարհային ուսանողական խաղեր

Արթուր Թովմասյան- ոսկե մեդալ, Կվանջու 2015 (օղակներ)

Արթուր Թովմասյան- ոսկե մեդալ, Թայվան 2017 (օղակներ)

Արթուր Ավետիսյան- ոսկե մեդալ, Նեապոլ 2019 (օղակներ)

Աշխարհի գավաթի խաղարկություն

Հարություն Մերդինյան- բրոնզե մեդալ, Շտուտգարտ 2008 (նժույգ)

Արթուր Դավթյան- արծաթե մեդալ, Դոհա 2012 (հենացատկ)

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Դոհա 2013 (հենացատկ)

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Դոհա 2014 (նժույգ)

Արթուր Դավթյան- ոսկե մեդալ, Դոհա 2014 (հենացատկ)

Արթուր Թովմասյան- ոսկե մեդալ, Դոհա 2014 (օղակներ)

Վահագն Դավթյան-արծաթե մեդալ, Դոհա 2014 (օղակներ)

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Դոհա 2015 (նժույգ)

Հարություն Մերդինյան- ոսկե մեդալ, Դոհա 2016 (նժույգ)

Վահագն Դավթյան- արծաթե մեդալ, Դոհա 2016 (օղաներ)

Արթուր Թովմասյան- բրոնզե մեդալ, Դոհա 2016 (օղակներ)

Արթուր Թովմասյան- արծաթե մեդալ, Դոհա 2019 (օղակներ)

Արթուր Ավետիսյան- բրոնզե մեդալ, Կոտբուս 2019 (օղակներ)

Արթուր Դավթյան- բրոնզե մեդալ, Դոհա 2019 (հենացատկ)

Վահագն Դավթյան- բրոնզե մեդալ, Դոհա 2019 (օղակներ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում