15:11  ,  26 հունվարի, 2021

Նիգերիացի հարձակվողը հեռացավ «Փյունիկից»

Երևանի «Փյունիկը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալֆրեդը «Փյունիկին» միացել էր 2019/20 մրցաշրջանում։

«Փյունիկի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղերում 23-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում