19:09  ,  26 հունվարի, 2021

«Ռեալում» կորոնավիրուսի ևս մեկ դեպք է գրանցվել

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը վարակվել է կորոնավիրուսով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն անցնում է առանց լուրջ սիմպտոմների:

Օրեր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մոտ:

Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English