16:12  ,  26 հունվարի, 2021

ՊՍԺ-ն շահավետ առաջարկ է արել Ռամոսին

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին ձեռք բերելու փորձերը:

Onda Cero-ի համաձայն՝ Ֆրանսիայի չեմպիոնն իսպանացի պաշտպանին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով:

Արքայական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է պայմանագիրը երկարաձգել մեկ տարով ու վճարել տարեկան 10,8 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Նա անցած տասնամյակի գոլերի քանակով աշխարհի ամենաարդյունավետ պաշտպանն է: Անցած 10 տարիներին Ռամոսը «Ռեալում» խփել է 71 գոլ, իսկ Իսպանիայի հավաքականում՝ 18։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English