11:52  ,  26 հունվարի, 2021

Հայաստանի հավաքականի նորեկը նշանադրվել է (ֆոտո)

Երևանի «Ուրարտուի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը նշանադրվել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ջերմորեն շնորհավորում ենք 23-ամյա ֆուտբոլիստին ու նրա ընտրյալ Լիդային և մաղթում հարատև սեր»,- ասվում է «Ուրարտուի» շնորհավորանքում:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում (1:0)՝ մեկնարկային կազմում հանդես գալով 68 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս