22:33  ,  25 հունվարի, 2021

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների հետ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է թիմի հաջող ելույթներին ու խոսել առաջիկա խաղերի մասին:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն այս օրերին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում պատրաստվում է Եվրո-2022-ի որակավորման փուլի խմբային մրցաշարին: Հայաստանի հավաքականը հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանին, իսկ փետրվարի 3-ին Երևանում կընդունի Ֆրանսիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English