21:12  ,  25 հունվարի, 2021

«Տամբովի» գլխավոր տնօրեն. 99 տոկոսով ակումբը կփակվի

Ռուսական «Տամբովը» մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելուն: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովան:

«99 տոկոսով վստահ եմ, որ «Տամբովը» դուրս կգա Պրեմիեր լիգայից: Ակումբը կդադարի գոյություն ունենալ: Այս պահին չեմ տեսնում ֆինանսավորման որևէ աղբյուր»,- Օլգա Կոնովալովայի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին հատվածում «Տամբովում» էին խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: Կարապետյանը մոտ է «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուն, իսկ 28-ամյա Հարոյանն մարզվում է Երևանում և փնտրում է այլ ակումբ:

«Տամբովն» ունի մեծ պարտքեր և վաղուց աշխատավարձ չի վճարում ֆուտբոլիստներին: Թիմի մի շարք լեգեոնականներ այդ հարցով դիմել են ՖԻՖԱ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում