01:37  ,  26 հունվարի, 2021

Անգլիայի գավաթ. Բեյլի գոլն օգնեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմը» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Չեմպիոնշիփի հետնապահ «Ուիքոմի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ։ Հյուրերի պատասխան գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

1/8 եզրափակիչում Ժոզե Մոուինյոյի գլխավորած թիմը կմրցի «Էվերտոնի» հետ:

Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրը Լոնդոնի «Արսենալն» է, որը չէր կարողացել հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը:

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ուիքոմ Ուոնդերս» - «Տոտենհեմ»՝ 1:4 (տեսանյութ)

Ֆրեդ Օնիեդինմա, 25 - Գարեթ Բեյլ, 45+2, Հարի Ուինկս, 86, Տանգու Նդոմբելե, 88, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս